
Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է:
Կանանց մենախաղի 4-րդ շրջանում Ուիլյամսի մրցակիցն Բելառուսից Արինա Սոբոլենկոն էր: 2 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց 6:4, 2:6, 6:4 հաշվով։
Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է: