Ղրղզստանի կառավարությունը երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է պատրաստվել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հնարավոր երրորդ ալիքին:
Samsung Display-ի բաժնի խոսնակը, որը նախագծում և արտադրում է մայր ընկերության դիսփլեյները, պաշտոնապես հայտարարել է, որ ներկայումս ընկերությունն աշխատում է ապագա սմարթֆոնների համար նորարարական հետ քաշվող էկրանների վրա: Սա, հավանաբար, դիզայն է, որը նման է, այսպես կոչված, սմարթֆոնի գլանափաթեթին, որը LG-ն ներկայացրեց վերջին CES 2021-ին:
Իսրայելի կառավարությունը հունվարի 31-ին լոքդաունը երկարացրել է մինչեւ փետրվարի 5-ի առավոտյան: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Մյանմայի Բանկերի ասոցիացիան հայտարարել է երկրի բոլոր բանկերը ժամանակավորապես փակվելու մասին՝ քաղաքական իրադրության ֆոնին վատ ինտերնետ-միացման պատճառով:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որին հաճախ անվանում են Իվա-դիվա, հրապարակել է «Անհասանելի» երգը: Այն արդեն հասանելի է համացանցում:
Ուկրաինան փետրվարի կեսին կստանա Pfizer պատվաստանյութի 117 հազար դոզա ՝ COVAX-ի միջոցով:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Ռադիկ Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Կարծես թե Samsung-ը մտածում է այնպիսի տեսախցիկով սմարթֆոն ստեղծելու մասին, որը կարող է մասամբ դուրս գալ և պտտվել 180 աստիճանով: Դա հնարավոր է դառնում երեք օպտիկական բաղադրիչներով, ինչպես նաև պատկերի սենսորներով և ֆլեշով ստանդարտ դիզայնի շնորհիվ:
44-օրյա պատերազմից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո երեկ առաջին անգամ հանրության առջև է երևացել պատերազմական ստի ու խաբեության հիմնական խորհրդանիշը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ում հանդգնությանն ու բարոյականության հետ ունեցած կոնֆլիկտի մասշտաբներին պետք է արժանին մատուցել։