Բաժիններ՝

Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով

ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հետ համագործակցության շրջանակներում՝ Արցախին հումանիտար աջակցության ծրագիրը շարունակվում է: Այս մասին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով։ ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից շինանյութի տեսքով ստացված օգնությունը հասցվել է հանձնման կետեր եւ արդեն ակտիվորեն օգտագործվում է սոցիալական նշանակության օբյեկտների եւ բնակելի շենքերի վերականգնման գործում: Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը շուրջ 5 հազար քառակուսի մետր ապակի է եւ 70 տոննա մետաղական պրոֆիլ՝ արդեն հասցվել է Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներ: Ավելացնենք, որ մարդասիրական առաքելության շրջանակներում Արցախ է տեղափոխվել ընդհանուր 20 շարժական էլեկտրակայան, վեց ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, ութ հակահրդեհային ավտոցիստեռն եւ մեկ վերամբարձ կռունկ: Դրանց մի մասը նվիրաբերվել է ԱԻ պետական ծառայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վերանորոգման աշխատանքների համար` ավելի քան 22 հազար քառակուսի մետր ապակի, մոտ հազար խորանարդ մետր սղոցանյութ, փայտաթեփային սալեր եւ նրբատախտակ, ինչպես նաեւ 13 հազար քառակուսի մետր տանիքի ծալքաթիթեղ: Առաջին անհրաժեշտության իրերից առաքվել է ավելի քան 34.6 հազար ծածկոց, 1.8 հազար ներքնակ, 1.9 հազար բարձ, 3.2 հազար անկողնային հավաքածու, 940 կահույքի հավաքածու, 4 հազար մահճակալ, 500 վառարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս