
«Պատերազմի վերսկսման մեկ վտանգ կա, և այդ մեկ վտանգը կրկին դու ես». Երվանդ Վարոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«26 տարի անց Հայաստանը պատերազմի դժոխքի դռանը հասցրեցիր հենց դու Նիկոլ, ընդ որում դա արեցիր «խաղախություն-խաղաղություն» գոչելով, «ինչ որ պետք ա, էն էլ բանակցումենք»-ով, «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, «օդը փակ է, ինչպես երբևէ»-ով, նկարվելու համար հարմար Սու 30-ով և այլն…
Մի շահարկի պատերազմի հնարավոր վերսկսումը, քանի որ պատերազմի վերսկսման մեկ վտանգ կա, և այդ մեկ վտանգը կրկին դու ես»: