Բաժիններ՝

2021թ. փետրվարից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բիզնեսի համար կարող է թանկանալ 10%-ով. МИГ ИНФО

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան առաջարկն ուղարկել է Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրինությանը։ Այս մասին գրում է МИГ ИНФО տելեգրամ ալիքը։

Միևնույն ժամանակ տեղական ալրաղաց ձեռնարկությունների գնահատականներով` ալյուրը այդ ժամանակ չի թանկանա։

Հայաստանում ցորեն ներկրող երկու խոշորագույն ձեռնարկություններից մեկի` «Մոդուս գրանումի» գլխավոր տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի գնահատմամբ` ինքնարժեքի տարբերությունն այնքան աննշան կլինի, որ այն կարելի է անտեսել։

Ըստ նրա` եթե գինը բարձրանա էլ, ապա միայն դոլարի կուրսի տատանումից, բայց պատերազմական գործողությունների ժամանակ իրենք աշխատել են գինը չբարձրացնել հասկանալի պատճառներով։

Պատրաստեց 168.am-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031