Արծվիկ Մինասյանն Արևմտյան Հայաստանից գաղթածների ժառանգներին կոչ արեց  միանալ Արժանապատվության երթին

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած Արժանապատվության երթի ժամանակ կոչով դիմեց այն քաղաքացիներին, որոնք Արևմտյան Հայաստանից գաղթած սերունդների ժառանգորդներն են։

«Դիմում եմ հատկապես այն ժառանգներին, որոնք բնակվում են Ապարանի, Թալինի, Աշտարակի, Արարատի շրջաններում, որոնց պապերն այս աշխարհից գնացին հայրենին իրենց շուրթերում։ Այսօր, երբ դավաճանական քայլերի արդյունքում մենք կորցրել ենք հայրենիք, հող և այդ գործողության պատճառով այսօր ունենք 5000-ից ավելի զոհեր, տասնյակ հազարից ավելի վիրավորներ, անհետ կորածներ, և դուք որևէ մեկդ իրավունք չունենք պաշտպանելու դավաճան Նիկոլ Փաշինյանին, դուք իրավունք չունեք դավաճանելու ձեր պապերին, մոռանալ անցյալը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նաև ընդգծեց, որ նրանք իրավունք չունեն արդարացնելու պատեհապաշտ Նիկոլ Փաշինյանին և մեղադրելու ազդի դավաճանի դեմ պայքարողներին։

«Դուք պետք է լինեք այս շարժման մեջ, այս շարժման կողքին՝ սասունցիներ, ալաշկերտցիներ, վանեցիներ, բոլորդ պետք է կանգնեք հայրենիքի փրկության կողքին, այլ ոչ թե հայրենադավ, մեր նահատակների արյունը մսխող դավաճանների կողքին։ Ուրեմն՝ բոլորս միասին պետք է կարողանանք ժամ առաջ հեռացնենք դավաճանին մեր կողքից և վերականգնվենք»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը և կոչ արեց բոլորին միանալ երթին։

Տեսանյութեր

Լրահոս