«Մեր գերիներին վերադարձնելու այլ ուղիներ և միջոցներ է պետք գտնել, ինչը Նիկոլն անել չի կարող՝ ի վիճակի չի և ցանկություն էլ չունի». Ալվինա Աղաբաբյան
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն իր վարած ապաշնորհ, դավաճանական և հանցավոր քաղաքականությամբ մեզ կանգնեցրել է ” Հայրենիք թե հայ գերու վերադարձ” երկընտրանքի առաջ։
Նման երկընտրանք ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ։
Հայրենիքը վաճառքի առարկա չէ՝ ինչ գին էլ դրա դիմաց առաջարկվի, Հայրենիքի անգամ մի փոքրիկ կտորը գերու դիմաց տալը պետք է այլևս բացառել։ Դա լուծում չէ։ Էդպես մենք կորցնելու ենք ամեն ինչ և բոլորին։
Մեր գերիներին վերադարձնելու այլ ուղիներ և միջոցներ է պետք գտնել, ինչը Նիկոլն անել չի կարող՝ ի վիճակի չի և ցանկություն էլ չունի։
Միայն նիկոլին րոպե առաջ հեռացնելով կարող ենք պահել մեր Հայրենիքը ու մեր գերիներին հետ բերելու ուղիներ գտնել»։
նիկոլն իր վարած ապաշնորհ, դավաճանական և հանցավոր քաղաքականությամբ մեզ կանգնեցրել է ” Հայրենիք թե հայ գերու վերադարձ”…
Posted by Ալվինա Աղաբաբյան on Monday, December 14, 2020