ՄԱԿ-ում 2020-ին համաշխարհային առևտրում 5,6 տոկոսով անկում են կանխատեսում կորոնավիրուսի պատճառով

2020 թվականին ապրանքների առեւտրի ծավալը համավարակի հետեւանքով կարող է նվազել 5,6 տոկոսով, իսկ ծառայությունների առեւտրի ծավալը՝ 15,4 տոկոսով: Դեկտեմբերի 9-ին Ժնեւում այս կանխատեսմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսը (ՅՈՒՆԿԹԱԴ):

«ՅՈՒՆԿԹԱԴ-ի վերջին կանխատեսումների համաձայն՝ 2020 թվականին ապրանքների համաշխարհային առեւտրի ծավալը կարող է 2019 թվականի համեմատությամբ նվազել 5,6 տոկոսով: Դա կլինի ամենամեծ կրճատումը 2009 թվականից ի վեր, երբ անկումը կազմել է 22 տոկոս»,- նշում են փորձագետներն՝ ընդգծելով, որ «այս կանխատեսումն զգալիորեն ավելի լավատեսական է, քան սպասվում էր մի քանի շաբաթ առաջ», երբ կանխատեսվում էր անկում 9 տոկոսով: Ինչպես կարծում են կանխատեսման հեղինակները, որը բովանդակում է  ՅՈՒՆԿԹԱԴ-ի՝ 2020 թվականի վիճակագրական տեղեկագիրը, ծառայությունների առետրի ծավալի նվազումն ընթացիկ տարում կարող է կազմել 15,4 տոկոս:

Ընդգծվում է, որ դա ամենամեծ անկումն է այս հատվածում 1990 թվականին ՅՈՒՆԿԹԱԴ-ի կողմից ծառայությունների առեւտրի վիճակագրության հրապարակման սկզբի ժամանակից: 2009 թվականին՝ գլոբալ ֆինանսական ճգնաժամի շրջանում, ծառայությունների առեւտուրը նվազել է 9,5 տկոսով: Փորձագետների խոսքով՝ «կորոնավիրուսի համավարկը 2020 թվականին փոխել է սովորական գործարարությունը՝ մեծացնելով COVID-19-ի տնտեսական հետեւանքների մասին հրատապ տվյալների պահանջարկը, ինչպես նաեւ ազդելով վիճակագրական մոդելավորման վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս