Բաժիններ՝

Նեյմարը սպասում է Մեսսիի որոշմանը

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՊՍԺ-ի ու Նեյմարի միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին:

Չնայած ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքերին այն մասին, որ Նեյմարը և Կիլիան Մբապեն նոր պայմանագրեր կստորագրեն, ինչպես նաև բրազիլացու այն հայտարարությանը, որ ինքը երջանիկ է ակումբում և երբեք չի մտածել հեռանալու մասին, իրավիճակը մնում է միանշանակ:

Ինչպես գրում է Le Parisien-ը՝ վկայակոչելով Նեյմարի շրջապատին, կողմերը դեռ առաջընթաց չեն արձանագրել բանակցություններում: Նեյմարը նոր պայմանագիր չի ստորագրի, եթե երաշխիքներ չստանա, որ ՊՍԺ-ն մի քանի տարի կլինի մրցունակ ակումբ:

Բրազիլացին փորձում է նաև առաջ մղել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը: Վերջնական որոշում կայացնելուց առաջ Նեյմարը սպասում է Մեսսիի պատասխանին։

Միևնույն ժամանակ, Նեյմարը հասկանում է, որ իր համար հեշտ չի լինի գտնել նոր ակումբ, որը կարող է իրեն առաջարկել ՊՍԺ-ում ստացած աշխատավարձը (տարեկան 36,8 միլիոն եվրո):

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը:

Այս մրցաշրջանում նա Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 6 հանդիպում, խփել է 3 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս