Մարտակերտում վրաերթի արդյունքում քաղաքացի է մահացել
Վրաերթի արդյունքում քաղաքացին մահացել է
Դեկտեմբերի 11-ին ժամը 21:20-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ,2003թ.ծնված Կ. Մ.-ն առանց վարորդական վկայականի իրավունքի վարելով «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Շ. Դ.-ին ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել ճանապարհի վատ տեսանելիությունը և հետիոտնի ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
ԱՀ ոստիկանություն



