Պատահար Աբովյա ն և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ` Տիգրան Բ., ծնված 1990 թ․) և « Kia Forte» (վարորդ՝ Արտակ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «KIA forte» մակնիշի ավտոմեքանայի ուղևոր Լուիզա Մ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031