Բաժիններ՝

«Կամ աջակցում եք նիկոլին, կամ պահանջում նրա հրաժարականը: Երրորդ տարբերակը շատ հեռվացել է բարոյական համարվելուց». Մհեր Մկրտչյան

«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձնից արվեստագետի հանդուրժողականություն չսպասեք: Ունակ եք` լռեցրեք ինձ: Ոչ` լսեք:

Ամեն ԾԱԽԱԾ զինվորի կյանքի համար պատասխան եք տալու:
նիկոլաժեխ` դու ինձ հետաքրքիր չես: Քո կյանքով կապրես, սերիալներդ կնայես ու նիկոլիդ կկարոտես:

Հանրահայտ դեմքեր, որ կոչեր էիք անում գնալ զոհվել արդեն իսկ ծախած կռվում: Նկարվողներ ու նկարողներ` ոնց եք ձեզ զգում? Ինչ որ մեկը ոգեշնչվեց ձեր խոսքերից ու գնաց: Գնաց, չիմանալով, որ իրեն արդեն դավաճանել են: Գնաց` ու արդեն չկա:

Չգիտեիք` հավատում եմ: Իսկ հիմա գիտե՞ք:

Ձեզնից ոմանք արտահայտվեցին ու պարզ հնչեցրին իրենց դիրքորոշումը` հարգում եմ: Բայց կան մարդիկ, ովքեր մինչ օրս լուռ են:

Կիսալղոզածը այլևս չի անցնում` այդպիսի ժամանակներ են: Կամ աջակցում եք նիկոլին, կամ պահանջում նրա հրաժարականը: Երրորդ տարբերակը շատ հեռվացել է բարոյական համարվելուց:

Գեներալներ բարձրաստիճան: Դե եթե դուք էլ եք շարունակում լռել` ո՞րն է ձեր ուսադիրների արժեքը:

Բարոյական աջակցությունը հաճելի երևույթ է` բայց կենսագրությունը չի մաքրում:

Տղերք` կներեք: Ինձ էլ կներեք: Ես էլ կռվի օրերին հասկացել եմ ու չեմ խոսել: Բայց խոսում եմ հիմա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս