Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան տուժածներ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 23:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս և Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Ժորա Ա․, ծնված 1995 թ․), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Հրայր Խ․, ծնված 1998 թ․), «Infiniti» (վարորդ՝ Ռոման Ա․, ծնված 1997 թ․) և կայանած «Mitsubishi ASX» մակնիշների ավտոմեքենաները։

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հրայր Խ․-ն և ուղևոր Արմեն Մ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժորա Ա․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida», «ՎԱԶ-2121» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Տեսանյութեր

Լրահոս