Բաժիններ՝

Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ

«Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Քեմալ Բյուլբյուլը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման՝ զինված ահաբեկչական կազմակերպության անդամակցելու համար: Նա մեղադրվում է «Դեմոկրատական հասարակության կոնգրեսին» ադամակցելու ու ահաբեկչական ծրագրերին օժանդակելու մեջ:

Դիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 4-րդ քրեական դատարանում կայացած դատավարության ժամանակ ամբաստանյալի փաստաբան Ջաֆեր Քոլումանը պահանջել է կասեցնել իր պաշտպանյալի դատավարությունը`հիմնվելով Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածի վրա,որով պատգամավորն ունի անձեռնմխելիություն:

«Դեմոկրատական հասարակության կոնգրեսը» որևէ ապօրինի գործունեությամբ չի զբաղվում և իրավական մակարդակում աշխատող հարթակ է: Պետք է հիմնվել այդ փաստի վրա և դադարեցնել դատավարությունը»,- նշել է Քոլումանը:

Դատարանը մերժել է դատավարությունը կասեցնելու մասին հայցը և շարունակել է այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30