«Լենա՛, եթե հող հանձնող չէիք, ինչո՞ւ էիք 44 օր խաբում հասարակությանը ու կեղծ հույսերով կերակրում…». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Լենա՛, ամոթ է, գոնե լռիր (լուսանկար)

ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող այս պրիմիտիվը լրիվ անմեղսունակ է… Դուք սրա մտքի գոհարներին նայեք… Չնայած, սա գիտենալով մեր հասարակության քաղաքականապես անգրագետ լինելու հանգամանքը, դիտմամբ է այսպիսի հայտարարություններ անում՝ համոզված լինելով, որ ինչ֊որ մի մասսա իր տգետ մտքերը կընդունի որպես ճշմարտություն…

Լենա՛, սիրելի առաջնորդդ ավելի լավ գիտեր, թե ինքը ինչ է բերելու մեր գլխին ու այդ ամենը բացահայտեց պատերազմից ժամեր անց՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով . «Եկեք պայմանավորվենք… Ինչ էլ լինի, մենք մեզ չպետք է պարտված համարենք»… Ի՞նչ նկատի ուներ ազգադավը, կարո՞ղ ես ասես…

Լենա՛, ազգադավ առաջնորդդ, եթե պետական մտածելակերպ ունենար ու դեռ սեպտեմբերի 29֊30 ընդուներ Պուտինի առաջարկն այս խայտառակության մեջ չէինք հայտնվի. չէինք ունենա 5 հազար զոհ ու ահռելի տարածքային կորուստներ…

Լենա՛, եթե հող հանձնող չէիք, ինչո՞ւ էիք 44 օր խաբում հասարակությանը ու կեղծ հույսերով կերակրում…

Լենա՛, իսկ եթե նախկինները գիտեին ու դուք իշխանություն լինելով չգիտեիք, ուրեմն դուք ոչնչություն եք…

Լենա՛, զբաղվի գործովդ՝ խլինքդ կլորակ արա ու հետևդ քցիր ու էլ մի խոսա…

Հ.Գ.Լենա՛, ես նախկին չեմ ու նախկինների հետ որևէ կապ չունեմ, բայց հաշվի առնոլով Նիկոլի ու քո պես իր թիմակիցների ինտելեկտուալ մակարդակը և պետական մտածելակերպի բացակայությունն, ինքս էլ գիտեի, որ դուք հող հանձնող եք ու դեռ ավելին՝ շարունակելով մնալ իշխանություն կկործանեք նաև Հայաստանը…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30