Կանայք, ամուսնությունն ու ալկոհոլը․ 12 անկեղծ մեջբերումներ Օսկար Ուայլդից
Էսթետը, դրամատուրգը և բանաստեղծը գնահատում էր անկեղծությունը և շատ բան գիտեր սարկազմի մասին:
Օսկար Ուայլդը 19-րդ դարի վերջին ամենահայտնի գրողներից է: Շատերը նրան գիտեն «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպից, բայց բացի այդ կային բազմաթիվ պատմություններ, պիեսներ, բանաստեղծություններ: Նրա բոլոր աշխատանքներում նկատվում էր գեղագիտության և մոդեռնիզմի հանդեպ սեր, բայց միևնույն ժամանակ հեղինակը առանձնանում էր իր անմիջականությամբ և հումորի գերազանց զգացողությամբ: Ահա Ուայլդի որոշ մեջբերումներ, որոնք հիանալի կերպով ցույց են տալիս դա:
1․ Հուսով եմ՝ դուք չեք հավակնում անբարոյական կին լինել, երբ իրականում առաքինի կին եք: Դա աններելի երեսպաշտություն կլիներ:
2․ Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, որը լիովին հասկանում է ձեզ: Սովորաբար դա ավարտվում է ամուսնությամբ:
3․ Առաջին բաժակից հետո իրերը տեսնում ես վարդագույնի մեջ, երկրորդից հետո` աղավաղված, իսկ հետո` դրանց իրական լույսի ներքո, և սա ամենավատ բանն է, որ կարող է լինել:
4․ Աշխատանքը խմելու դասի անեծքն է:
5․ Կան անդունդներ, որոնց ցանկանում եք անվերջ նայել, դրանցից մեկը կանանց պարանոցն է:
6․ Ամուսնության հիմնական վնասն այն է, որ այն արմատախիլ է անում եսասիրությունը մարդուց: Իսկ անշահախնդիր մարդիկ անգույն են, նրանք կորցնում են իրենց անհատականությունը:
7․ Միայն իսկապես լավ կինը կարող է իսկապես հիմարություն անել:
8․ Եթե մենք՝ տղամարդիկ, ամուսնանայինք այն կանանց հետ, ում արժանի ենք, դա վատ կլիներ մեզ համար:
9․ Կանայք շատ ավելի շահեկան դիրքում են, քան տղամարդիկ. նրանց համար ավելի շատ սահմանափակումներ կան:
10․ Կանայք զարմանալի բնազդ ունեն. նրանք կարող են ցանկացած բան հայտնաբերել, բացառությամբ ակնհայտի:
11․ Ոչինչ ավելի չի խանգարում սիրավեպին, քան կնոջ հումորի զգացողությունն ու տղամարդու մոտ դրա բացակայությունը:
12․ Տղամարդիկ ամուսնանում են հոգնածությունից, կանայք ամուսնանում են հետաքրքրասիրությունից ելնելով: Երկուսի համար էլ ամուսնությունը հիասթափեցնող է:
Սիրարփի Աղաբաբյան