Բաժիններ՝

Բարսեղյանն Ազգերի լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Ազգերի լիգայի արդեն իսկ ավարտված խաղարկության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

Բարսեղյանը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի այս խաղարկությունում կատարել է ընդհանուր առմամբ 4 գոլային փոխանցում, որը լավագույն արդյունքն է մրցաշարի բոլոր լիգաների մասնակից հավաքականների ֆուտբոլիստների շրջանում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը:

Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30