Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն շոտլանդացի մրցավարները
Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 6-րդ տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի մրցավարները հայտնի են:
Խաղը կսպասարկի շոտլանդական մրցավարներից կազմված բրիգադը` Բոբի Մադենի գլխավորությամբ: Նրան կօգնեն Դևիդ Ռումը ու Գրաեմ Ստյուարտը: Չորրորդ պաշտոնյան է Դոնալտ Ռոբերտսոնը:
Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:
Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: