
«Այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ». Փաշինյան

Այսօր առավոտյան, ինչպես ամենօր, հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի նախագահի հետ և կարող եմ ասել, որ բնակչության Արցախ վերադարձի բավականին բարձր տեմպ է արձանագրվում: ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե այն նշաձողի սահմաններում, որը մենք ունենք, արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է հազարը: Տեմպը աճում է: Պետք է աջակցել, որ մարդիկ վերադառնան Արցախ: Նրանք, ում տները վնասված են, պետք է վերականգնվեն, տնտեսությունը սկսի աշխատել: Սա ամենակարեւոր անելիքն է, որի վրա ՀՀ-ի և Արցախի կառավարությունները պետք է կենտրոնանան: Այսօր, թերևս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն»,- ասաց նա: