Նոր մարտի 1 չի լինելու. Ռուբեն Մխիթարյան

Գիշերվա կեսին, մեր երկրի գերագույն գլխավոր մարդասպանը կոչ արեց իր կողմից ստեղծված բանդաներին հաշվեհարդար տեսնել հայ ժողովրդից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասաց մշակութային, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը:

«Նրա ապաշնորհության, դավաճանության պատճառով միայն այս տարվա ընթացքում 1500 մարդ է մահացել կորոնավիրուսից, մոտ 5000 հայորդի է զոհվել պատերազմում, 10000-ը վիրավորվել կամ անդամալույծ են դարձել, 100000 փախստական ունենք, թուքին հանձնված հայրենիք ունենք, ավերված գյուղեր ու քաղաքներ ունենք, քանդված գերզմաններ ու պղծված եկեղեցիներ ունենք: Այ էդ գերագույն գլխավոր մարդասպանը նորից արյան կարիք ունի և կոչ արեց իր բանդաներին՝ հաշվեհարդար տեսնել հրապարակում կանգնած հայերի նկատմամբ: Նոր մարտի 1 չի լինելու, մոռացիր, Նիկոլ»,-ասաց նա և իմքայլական պատգամավորներին կոչ արեց չվախենալ հրաժարականից:

Տեսանյութեր

Լրահոս