ԱԱԾ-ն չափում է Փաշինյանի վարկանիշը

168.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ, գնդապետ Արմեն Աբազյանը հրահանգ է ստացել շուտափույթ հարցում անցկացնել, որով պետք է պարզեն հասարակության շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Երեկ վաղ առավոտից պետի հանձնարարությամբ սկսել են հարցումները՝ զանգահարում են և փորձում են ճշտել մարդկանց տրամադրությունները նրա նկատմամբ: Ըստ մեր աղբյուրի, սակայն, հասարակության արձագանքները սարսափեցնող են: «Զրոյական վիճակ է»,- ասում է մեր աղբյուրը:

Ընդ որում, դրանք այն քաղաքացիների արձագանքն է, ովքեր նշում են՝ «եթե պիտի նախկինները լինեն, ապա թող սա մնա»: Վաղը 18:00-ին կավարտեն հեռախոսային հարցումները և արդյունքները կներկայացնեն ԱԱԾ պետին, վերջինս էլ՝ հրահանգը տվողին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30