ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ մտել են ՆԳ նախկին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի տուն. yerevan.Today

yerevan.Today-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ քիչ առաջ մտել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տուն, ով լայն հանրությանը հայտնի է Շերիֆ մականվամբ։

Հիշեցնենք, նա 2012-ին ԲՀԿ խմբակցության կազմով ընտրվեց ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր երկու տարի: Սակայն առողջական խնդիրների պատճառով նա 2014-ին վայր դրեց մանդատը և մեկնեց արտերկիր։

Վերջին տարիներին նա այստեղ էր՝ հայրենի Վեդի քաղաքում էր բնակվում։

Ի դեպ, Շերիֆը այն տարիներին համարվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լավագույն մտեիիմներից մեկը, անգամ պետական համակարգից դուրս մնալուց հետո նա երկար ժամանակ համակարգում էր Վեդու ԲՀԿ ական գրասենյակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30