«Նեղանա՞լ, թե՞ օրինակ վերցնել․․․»․ Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նեղանա՞լ, թե՞ օրինակ վերցնել․․․
Վերջերս կարծես շատացել են հակահրեական տրամադրությունները՝ կապված Ադրբեջանին Իսրայելի կողմից ռազմական աջակցությամբ։
Հարգելիներս, մի խառնեք Իսրայելի քաղաքականությունը ողջ հրեա ժողովրդի մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ։ Տարբեր երկրներում բազմաթիվ, այդ թվում, ազդեցիկ հրեաների համակրանքը մեր կողմն է։
Հիշենք Ալեքսանդր Լապշինին, Եվգենի Սատանովսկուն,Վլադիմիր Սոլովյովին և այլոց։ Սանկտ-Պետերբուրգից իմ հրեա բարեկամներն անհանգստացած զանգահարում և իրենց աջակցությունն են հայտնում։ Եվ, ընհանրապես, որևէ ազգի նկատմամբ հակա վերաբերմունքը,բացի մեզ համար հատկապես այսօր՝ հակաթուրքաադրբեջանականից, թուլության նշան է։ Ինչ վերաբերում է Իսրայելի քաղաքականությանը, հիշեցի մի հայտնի դիպված, Իսրայելի հանրահայտ վարչապետ Գոլդա Մեիրի հետ կապված։
․․․
ԱՄՆ կատարած այցից հետո, հենց ԱՄՆ-ում մամլո ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկը հետևյալ հարցն է տալիս․
– Տիկին վարչապետ, կարծես դուք ձեր հիմնական դաշնակից ընտրել եք ԱՄՆ-ին։ Եթե վաղը ձեզ անհրաժեշտ լինի ԽՍՀՄ օժանդակությունը, ինչպե՞ս կվարվեք։
Հետևում է Մեիրի պատասխանը․
– Ինքս կոմունիստ չեմ դառնա, բայց եթե իմ երկրի անվտանգությունն ու շահերը պահանջեն ԽՍՀՄ օժանդակությունը, ապա ես հրաժարական կտամ և իշխանությունը կփոխանցեմ կոմունիստներին»։