Էրդողանը չի թաքցնում Թուրքիայի զավթողական քաղաքականությունը. Greek City Times

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն հայտարարել է, թե հարևան երկրների տարածքները, որտեղ թուրք զինվորականները և նրանց դաշնակիցները` զինյալ գրոհայինները, իրականացրել և իրականացնում են ռազմական գործողություններ, պետք է համարել թուրքական տարածքներ։

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրում է Greek City Times պարբերականը։

«Մենք նահատակներ ունեցանք Իդլիբում, Աֆրինում, «Ձիթենու ճյուղ» և «Ճանկ» գործողությունների ժամանակ և պետք է հիշենք, որ մեր նահատակների թափած արյունը այդ հողերը դարձնում է մեր երկրինը»,- հայտարարել է Էրդողանը։

Աղբյուրը կարծիք է հայտնում, որ 2018-2019 թվականներին, երբ Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության իբր «ահաբեկչական գործունեությունը» կասեցնելու նպատակով ներխուժեց Իրաք, իսկ հետո` Սիրիա, նախագահ Էրդողանը հայտարարում էր, որ ճանաչում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն հիմա անկաշկանդ հայտարարում է, որ Թուրքիան հավակնություններ ունի այդ տարածքների նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30