Հոկտեմբերի լավագույն սմարթֆոնները
Այս շարքում դուք կգտնեք Apple-ի և OnePlus-ի նոր ֆլագմենները, ամենավերջին տեսախցիկ-հեռախոս Huawei Mate 40 Pro-ն և այլ սարքեր:
iPhone 12 Pro
- Դիսփլեյ՝ Super Retina XDR OLED, 6,1 դյույմ, 2532 x 1,170 պիքսել
- Պրոցեսոր՝ Apple A14 Bionic
- Տեսախցիկ՝ հիմնական – 12 ՄՊ (հիմնական) + 12 ՄՊ (հեռաֆոտո) + 12 ՄՊ (ուլտրալայնանկյուն) + ToF 3D LiDAR (խորության սենսոր); դիմային- 12 ՄՊ + SL 3D (խորության ցուցիչ)
- Հիշողություն ՝ 6/128 ԳԲ, 6/256 ԳԲ, 6/512 ԳԲ
- Մարտկոց ՝ 2,815 մԱժ
- Համակարգ՝ iOS 14.1
IPhone 12 Pro-ն անցած տարվա համեմատ շատ ուշագրավ նորամուծություններ չի ստացել: Կա եռակի տեսախցիկ՝ LiDAR-ով, որն ավելի լավ է գիշերային ռեժիմում նկարահանելու համար։
Մարտկոցի աշխատանքը տևում է 17 ժամ՝ շարունակ տեսանյութեր դիտելով։
OnePlus 8T
- Դիսփլեյ՝ հեղուկ AMOLED, 6,55 դյույմ, 2400 x 1080 պիքսել
- Պրոցեսոր՝ Snapdragon 865
- Տեսախցիկ՝ հիմնական – 48 ՄՊ (հիմնական) + 16 ՄՊ (ուլտրալայնանկյուն) + 5 ՄՊ (մակրոախցիկ) + 2 ՄՊ (խորության սենսոր); դիմային- 16 ՄՊ
- Հիշողություն ՝ 8/128 ԳԲ, 12/256 ԳԲ
- Մարտկոց՝ 4 500 մԱժ
- Համակարգ՝ Android 11 (OxygenOS 11)
Նոր դրոշակակիր OnePlus-ը, ըստ էության, OnePlus 8-ի կատարելագործված տարբերակն է: Գործիքն ստացել է ապակուց և մետաղից պատրաստված կաղապար և 6,55 դյույմ անկյունագծով AMOLED հարթ էկրան:
Մատնահետքերի սկաները էկրանի տակ է տեղադրված, իսկ 16 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկը տեղադրված է ձախ անցքի մեջ: Սարքը հագեցած է բարելավված Nightscape գիշերային ռեժիմով և դիմանկարային տեսանյութերի ռեժիմով:
OnePlus Nord N10
- Դիսփլեյ՝ IPS LCD, 6,49 դյույմ, 2400 x 1080 պիքսել
- Պրոցեսոր՝ Snapdragon 690
- Տեսախցիկ ՝ հիմնական – 64 ՄՊ (հիմնական) + 8 ՄՊ (ուլտրալայնանկյուն) + 5 ՄՊ (խորության սենսոր) + 2 ՄՊ (մակրոախցիկ); դիմային- 16 ՄՊ
- Հիշողություն ՝ 6/128 ԳԲ
- Մարտկոց՝ 4 300 մԱժ
- Համակարգ՝ Android 10 (OxygenOS 10.5)
Միջին շարքի մատչելի սմարթֆոն՝ չորս տեսախցիկով, Qualcomm Snapdragon 690 պրոցեսոր, 4300 մԱժ մարտկոց Warp Charge 30T արագ լիցքավորմամբ՝ USB Type-C-ի միջոցով։Կա 3,5 մմ աուդիո վարդակ և NFC մոդուլ:
Huawei Mate 40 Pro
- Դիսփլեյ՝ OLED, 6,76 դյույմ, 2772 x 1,344 պիքսել
- Պրոցեսոր՝ Kirin 9000
- Ֆոտոխցիկ՝ հիմնական – 50 ՄՊ (հիմնական) + 12 ՄԽ (հետ քաշվող հեռանկարային ոսպնյակ) + 20 ՄՊ (ծայրահեղ լայնանկյուն); դիմային- 13 ՄՊ + ToF 3D (խորության ցուցիչ)
- Հիշողություն ՝ 8/256 ԳԲ, 8/512 ԳԲ
- Մարտկոց՝ 4 400 մԱժ
- Համակարգ՝ Android 10 (EMUI 11)
Huawei Mate 40 Pro-ն ստացել է 6,76 դյույմանոց OLED էկրան ՝ 2 772 × 1 344 պիքսել թույլատրելիությամբ և 90 Հց հաճախականությամբ, որի տակ գտնվում է մատնահետքերի սկաները: Կա նաև առաջադեմ եռաչափ դեմքի ճանաչման համակարգ: Գադջետը կարելի է գործել նույնիսկ առանց դիսփլեյին դիպչելու, այլ պարզապես մատը օդով շարժելով էկրանի դիմաց: Leica օպտիկայի շնորհիվ սմարթֆոնն արդեն առաջին տեղն է գրավել DxOMark վարկանիշում:
Redmi K30S
- Դիսփլեյ՝ IPS LCD, 6,67 դյույմ, 2400 x 1080 պիքսել
- Պրոցեսոր՝ Snapdragon 865
- Ֆոտոխցիկ՝ հիմնական – 64 ՄՊ (հիմնական) + 13 ՄՊ (ուլտրաընդարձակ) + 5 ՄՊ (մակրոախցիկ); դիմային – 20 ՄՊ
- Հիշողություն ՝ 8/128 ԳԲ, 8/256 ԳԲ
- Մարտկոց՝ 5000 մԱժ
- Համակարգ՝ Android 10 (MIUI 12)
Սարքն առանձնանում է իր 64 մեգապիքսել հիմնական տեսախցիկով, որը տեղակայված է ֆոտոմոդուլի մյուս սենսորներից առանձին: Բացի այդ, գադջետը ստացել է 6,67 դյույմանոց էկրան՝ Full HD + լուծաչափով և թարմացման արագությամբ՝ 144 Հց, կողային մատնահետքի սկաներ և 5000 մԱժ մարտկոց՝ արագ լիցքավորման աջակցությամբ:
Realme Q2 Pro
- Դիսլփլեյ՝ Super AMOLED, 6,4 դյույմ, 2400 x 1080 պիքսել
- Պրոցեսոր՝ MediaTek Dimensity 800U
- Տեսախցիկ՝ հիմնական – 48 ՄՊ (հիմնական) + 8 ՄՊ (ուլտրաանկյուն) + 2 ՄՊ (խորության սենսոր) + 2 ՄՊ (մակրոախցիկ); ճակատային – 12 ՄՊ
- Հիշողություն՝ 8/128 ԳԲ, 8/256 ԳԲ
- Մարտկոց ՝ 4 300 մԱժ
- Համակարգ՝ Android 10 (Realme UI)
Realme-ի էժանագին սարքը հագեցած է 60 հերց Super AMOLED էկրանով, MediaTek Dimensity 800U պրոցեսորով և 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Սելֆիի տեսախցիկը տեղադրվել է ձախ կողմի անցքի մեջ: Մատնահետքերի սկաները էկրանի տակ է, իսկ 4300 մԱ / ժ մարտկոցը աջակցում է 65 վտ հզորությամբ Super Dart Charge-ին:
Սիրարփի Աղաբաբյան