
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական

ՀՀ քննչական կոմիտեն, ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով, Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական, ձևավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել են մարտական ծառայության: Այս մասին ասվում է ՀՀ ՔԿ տարածած հայտարարության մեջ։