Դաժանագույն պատերազմ է. առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգև սրբազան
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրույցից։ Պարգեւ սրբազանը նշում է, որ աղոթքը կարեւորագույն նշանակություն ունի. «Ինչպես սնունդը մարմնի համար, աղոթքն էլ սնունդ՝ հոգու համար։ Եկեղեցում ամեն օր կատարվում է ժամերգություններ՝ գիշերային, առավոտյան, երեկոյան։ Քանի որ մեզ մոտ պատերազմական վիճակ է, մենք բոլոր ժամերգություններն ենք անում։
Հսկողություն ենք սահմանում, ինչպես զինվորն իր դիրքում է հսկում, մենք էլ մեր հոգեւոր դիրքում ենք հսկում։ Բոլոր արարողությունները 2-3 ժամը մեկ անդադար կատարում ենք, որպեսզի մեր հոգեւոր աղոթքներով զորացնենք մեր բանակը, հայրենիքն ու ժողովուրդը, որ հոգեւոր դաշտը փորձենք դարձնել ավելի անվտանգ»։ Նա ասում է, որ մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են. «Դաժանագույն պատերազմ է, առավոտից երեկո խփում են, բայց երկաթ ի պես կանգնած են տղաները»։
Մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են. Պարգեւ սրբազան
Մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են: Դաժանագույն պատերազմ է: Հրետակոծում են վերևից, առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգեւ սրբազան#ArmGov
Gepostet von ՀՀ կառավարություն am Donnerstag, 22. Oktober 2020