
Վրաստանի ԱԳ փոխնախարարը հարցաքննվել է վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործով

Վրաստանի գլխավոր դատախազությունը երեկ հարցաքննել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիային: Ըստ առկա տեղեկությունների՝ Դարսիլան հարցաքննվել են Դավիթ-Գարեջիի վանքի շուրջ ստեղծված իրավիճակի գործով:
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ, բերման է ենթարկել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների հարևանության վարչության սահմանային կապերի ծառայության պետ Իվերի Մելաշվիլիին և Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ցամաքային սահմանի պաշտպանության վարչության գլխավոր տեսուչ Նատալյա Իլիչևային:
Նշենք, որ Թբիլիսիում 2006-2007 թվականներին Բաքվի հետ սահմանի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայելու անհրաժեշտության մասին հայտարարվել էր սեպտեմբերի 24-ին: Այնուհետև Վրաստանի գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ հարուցվել է քրեական գործ՝ 3500 հեկտար վրացական հողեր այլ պետության ապօրինի փոխանցելու դեպքի առթիվ: Գործի շրջանակներում բերման է ենթարկվել սահմանազատման հանձնաժողովի երկու անդամ:
Դավիթ Գարեջիի հարցը վերջին երկու տարիներին մեծ աղմուկ է բարձրացրել Վրաստանում։ Ադրբեջանը 2019 թ. ապօրինաբար ներխուժել է վրացական տարածք և իր վերահսկողությունը հաստատել վանքի նկատմամբ՝ թույլ չտալով վրաց հոգևորականների մուտքն այնտեղ: