
Իրանը պատասխանել է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեղադրանքներին

Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին եւ նախապատվություններ չունի դրանց արդյունքների նկատմամբ: Այդ մասին ABC News-ին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալիռըզա Միրյուսեֆին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռետքլիֆն ասել է, որ ԱՄՆ-ի ընտրողների գրանցման մասին տեղեկատվությունն ընկել է Իրանի եւ Ռուսաստանի ձեռքը: Նրա խոսքով՝ այդ տվյալները կարող են օգտագործվել օտարերկրյա խաղորդների կողմից՝ նպատակ ունենալով գրանցված ընտրողներին ստահոդ տեղեկատվության հաղորդել, ինչը «կասկածներ կստեղծի, քաոս կառաջացնի, կխարխլի վստահությունը ամերիկյան ժողովրդականության նկատմամբ»:
«Ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը չի միջամտում ուրիշ երկրների ընտրություններին»,-ասել է Միրյուսեֆին:
Նրա խոսքով, աշխարհը վկա է դարձել ամենաբարձր մակարդակով սեփական ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու ԱՄՆ-ի հուսահատ փորձերին:
«Այդ մեղադրանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ ընտրողների վստահության խարխլում ԱՄՆ-ի ընտրությունների անվտանգության նկատմամբ եւ անհեթեթություն են: Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին եւ նախապատվություններ չունի դրանց ելքի նկատմամբ»,-ընդգծել է նա: Նա ԱՄՆ-ին կոչ է արել՝ «դադարեցնել իր չարաղետ եւ վտանգավոր մեղադրանքները Իրանի հասցեին»,-ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին»: