
«Ինչպես միշտ, աշխարհում թելադրողը «ուժի օրենքն» է»․ Սենոր Հասրաթյան

«Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «21-րդ դարը մարդկային ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից ոչնչով չի տարբերվում նախորդներից: Ինչպես միշտ, աշխարհում թելադրողը «ուժի օրենքն» է: Ասել է թե՝ գոյության իրավունք ունի նա, ով ուժեղ է: Իսկ ի՞նչ է նշանակում լինել ուժեղ… Լինել ուժեղ, նշանակում է ոչ միայն ունենալ ազգային միասնականությամբ և հզոր բանակով սեփական կամքը դիմացինին պարտադրելու ներքին մղում, այլ նաև այդ մղումը դաշնակիցների հետ փոխշահավետ հարաբերություններով առավել հզորացնելու կարողություն»: