Մենք միանում ենք հայտարարությանը, աջակցում ենք պահանջներին և կիսում գնահատականները. ՍԻՄ նախագահը՝ մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարության մասին

այաստանում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական կուսակցությունները դիմել են ՀՀ կառավարությանը՝ հրատապ կարգով ստեղծելու «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու եւ համակարգելու իրավասություններով, ինչպես նաեւ հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախկին եւ գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց: Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ «Իրավունքը» պարզեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ տեսակետը:

– Ընդհանուր առմամբ՝ մենք աջակցում ենք պահանջներին եւ կիսում գնահատականները: ՍԻՄ-ը գտնում է, որ անհրաժեշտ է ստեղծել ազգային փրկության կոմիտե, որը պետք է դիմի Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով:

– Իսկ ՍԻՄ-ը դնում է իր ստրագրությունը վերոնշյալ հայտարարության տակ:

– Մեզ դիմել են վերոհիշյալ հայտարարության տակ ստորագրած կուսակցությունները՝ միանալու առաջարկո, որին մենք դրական պատասխան ենք տվել:

 

Տեսանյութեր

Լրահոս