«ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունը զավեշտալի է և ցինիկ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունը զավեշտալի է և ցինիկ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի բարձրաստիճան պաշտոնյան «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից»։

Մեր բանակը վստահաբար դա անում է:

Խնդիրը այլ տեղ է։ Այսինքն, դու գիտես, որ Ադրբեջանն է մեղավոր, խոստովանում ես, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ու՞։

ՈՒ ի՞նչ։

Բա դու էլ ինչի՞ համար ես միջնորդի մանդատ ստացել։

#WTF #StopAzerbaijaniAggression #RecognizeArtsakh #StopAliyev #StopErdogan»

Տեսանյութեր

Լրահոս