![](/banners/BeFunky-design.jpg)
Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/121654435_3522223564551751_1193639324593033680_o.jpg)
Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել.
«Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլև մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։
Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում։
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին»: