![](/banners/BeFunky-design.jpg)
«Արցախի ԱԺ պատգամավորի կինն ամուսնուն հաղորդագրություն է գրել»
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/Artur-Tovmasyan.jpg)
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Գրիգորյանի կինն ամուսնուն հաղորդագրություն է ուղարկել.
-Կռիվը պրծնի, էլի ենք տղա ունենալու…
Նաև հայ մոր հերոսածին տեսակի և անպարտելի ոգու շնորհիվ ենք ՀԱՂԹԵԼՈՒ»։