Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից. Արցախի ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել
Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից: Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:
Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:
Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:
?Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից:Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական…
Gepostet von ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն am Mittwoch, 14. Oktober 2020