Թոմ Քրուզը Հռոմում նկարահանվել է «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի համար հետապնդման տեսարանում
Թոմ Քրուզն Իտալիա է տեղափոխվել «Առաքելությունն անիրագործելի է 7» մարտաֆիլմի հետապնդման տեսարաններում նկարահանվելու համար: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը: Դերասանը Հեյլի Էթվելի (ֆրանշիզայի նորեկը) հետ մեծ արագությամբ Հռոմով ընթանում է առանց դռների ավտոմեքենայով:
Թվիթերյան AP Entertainment օգտահաշվում հայտնվել է նկարահանման հոլովակը, որում հետապնդման վերջում Թոմ Քրուզը ցատկում է ոստիկանական մեքենայի վրայով՝ բացում դուռը եւ Էթվելին օգնում է այնտեղից դուրս գալ: Վերջին մի քանի օրվա ընթացքում Թոմ Քրուզին արդեն քանիցս տեսել են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի տեսարանների նկարահանությանը:
Դրանից առաջ նա Նորվեգիայում պարաշյուտով ցատկել է մոտոցիկլի վրա եւ անցել շարժվող գնացքի տանիքի վրայով: Դերասանը միշտ ինքն է կատարում տրյուկները: Ժապավենի համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2021 թվականի նոյեմբերի 17-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: