
Սերգեյ Լավրովը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Եվրամիության նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքէջը:
Բորելը Լավրովին ներկայացրել է հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
Քննարկվել են մի շարք արդիական միջազգային թեմաներ, ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարությանը համապատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, Ուկրաինային և Բելառուսին վերաբերվող խնդիրներ: