
«Սուբստանտիվ հարցերի քննարկումն արդեն սկսված է». Աննա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, հետևյալ եզրահանգումներն է կատարել. «Միջնորդների մոտ հասունացել է գիտակցումը, որ պատերազմի շարունակումն աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի վրա: Դա հույս է տալիս, որ ավելի գործուն քայլեր կարվեն՝ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար: Այսօր ՌԴ ՊՆ հայտարարությունը նույնպես հուշում էր այդ մասին:
Խոսքը գնում է հումանիտար հրադադարի ընթացքում ոչ միայն գերինարի և դիերի, այլև ձերբակալվածների վերադարձի մասին:
Հետաքննության, կամ վերիֆիկացիոն մեխանիզմները, (ինչպես դրանք սկսեցին անվանել այս փուլում)` նույն 2016-ի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դեռ համաձայնեցված չեն, սակայն օրակարգում են:
Սուբստանտիվ հարցերի քննարկումն արդեն սկսված էЪ:
ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարությունից դատելով. ❗️ Միջնորդների մոտ հասունացել է գիտակցումը, որ պատերազմի…
Gepostet von Anna Karapetyan am Dienstag, 13. Oktober 2020