
«Հայաստանում հակառուսական շարասյունը նույնիսկ այս օրերին օգտագործում է իր բոլոր հնարավորություններն ու մեթոդները՝ Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելու համար»․ Վլադիմիր Սոլովյով

«Путин капут в Карабахе». այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի արտաքին հարցերի գծով նախկին խորհրդական, հայկական գլխավոր «սորոսիկներից» Արսեն Խառատյանը: Այս մասին օրեր առաջ գրել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը:
«Արսեն Խառատյանը վերջերս մեղադրվում էր այն բանում, որ Հայաստանի կառավարության անունից անդրկուլիսյան բանակցություններ է վարել Ղարաբաղի հարցով ադրբեջանցի էմիսարների հետ:
Հայաստանում հակառուսական շարասյունը նույնիսկ այս օրերին օգտագործում է իր բոլոր հնարավորություններն ու մեթոդները՝ Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելու համար:
Շառից-փորձանքից ու պատերազմից հեռու, վերջերս Վաշինգտոն ճողոպրած Արսենն էլ ահա որոշել է թեմայից չշեղվել:
Չի դիմանում տղան, լեզուն քոր է գալիս…»,- գրել է Սոլովյովը:
Հիշեցնենք, որ Սոլովյովի հիշատակած գրառումն Արսեն Խառատյանը ջնջել է իր ֆեյսբուքյան էջից: Գրառումը կատարվել էր սեպտեմբերի 30-ին՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի դրդմամբ սկսված լայնածավալ պատերազմի 3-րդ օրը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը