
Քադիրովը հայտարարել է, թե Գրոզնիում ոչնչացված ահաբեկիչները որ երկրից էին ժամանել

Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա էին ժամանել Սիրիայից ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Քադիրովը։
«Ամբողջ վերջին ժամանակամիջոցում «շայթանները» փախուստի մեջ էին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ թաքնվելով Սիրիայում եւ այլ երկրներում: Իսկ այժմ, պատվեր ստանալով իրենց արեւմտյան հովանավորներից, նրանք վերադարձել էին եւ որոշել կատարել մի շարք ահաբեկչական գործողություններ»,- գրել է Քադիրովը:
Նրա խոսքով՝ զինյալները վաղուց էին նշված օպերատիվ բազայում եւ գտնվում էին հետախուզման մեջ: Քադիրովը նաեւ հրապարակել է ոչնչացվածների տվյալնեռրը: Նրանցից երեքը ծնունդով Գրոզնիից են. գրանցված են Չեչնիայի Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված է Չեչնիայում, նրա ծննդավայրի մասին տվյալներ չեն բերված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: