«Նման բան չի եղել, դա բացարձակ սուտ է». Արման Եղոյանը՝ վարչապետի հրաժարականի վերաբերյալ խոսակցությունների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է այն հրապարակումները, թե հոկտեմբերի 11-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպմանը խոսել է նաև իր հրաժարականի մասին՝ նշելով, որ այս պահին պահանջում են իր հրաժարականը, սակայն ինքը նման քայլի չի կարող գնալ։

«Նման բան չի եղել, դա բացարձակ սուտ է, դա 100 տոկոսով սուտ է։ Ես եղել եմ, չէ՞, այդ հանդիպմանը, եթե այստեղ նման բան չի քննարկվել, դժվար թե արտախորհրդարանական ուժերի հետ հարցը քննարկեր։ Մի բան էլ, այդ ասողներն ի՞նչ նկատի ունեն, այդ ո՞վ է պահանջում վարչապետի հրաժարականը։ Ուրեմն՝ ՀՀ ղեկավարն ընտրվում է հայ ժողովրդի կողմից, ընտրվում և փոփոխվում է  հայ ժողովրդի կողմից։ Հայաստանի քաղաքացիների համար պետք է առնվազն վիրավորական լինի ցանկացած նման խոսակցությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Արման Եղոյանը։

Տեսանյութեր

Լրահոս