Բաժիններ՝

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատշգամբից

Հոկտեմբերի 13-ին, ժամը 08:23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատշգամբից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են քաղաքացու (արական սեռի, ծնված 1935 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս