Բաժիններ՝

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը․ ավտոմեքենայի տակ հայտնաբերվել է վարորդի դին

Հոկտեմբերի 13-ին, ժամը 00։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «HOVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Փ․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) դեպի հարակից ձորը․ բեռնատարի տակ հայտնաբերվել է վարորդի դին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Թերեզա Փ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, որից հետո տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Վարորդի դին դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս