Անսահման հպարտ եմ ամբողջ աշխարհի բոլոր հայերով. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն իր հիացմունք է հայտնել Լոս Անջելեսում հայերի բողոքի ակցիայի վերաբերյալ:
«Անսահման հպարտ եմ ամբողջ աշխարհի բոլոր հայերով, որոնք միշտ հիանալի օրինակ են եղել: Մենք անպարտելի ենք»,- գրել է Մովսիսյանը:
Ավելի վաղ, Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել ի աջակցություն Հայոց բանակի զինվորների: Մովսիսյանը կոչ է արել իր ընկերներին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում միանալ դրամահավաքին, որը նվիրված է հայ զինվորին: Հավաքված գումարը ծառայելու է Հայոց բանակի զինվորներին և զոհված տղաների ընտանիքներին:
Լոս Անջելեսում բազմահազարանոց «Հաղթանակի երթ»-ն ու ցույցը Թուրքիայի հյուպատոսության առջև Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների սանձազերծած ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հզոր ձայն էր: