«Վհուկների որսը» նշանակում է թիկունքի ջլատում, որը, մեղմ ասած, մեզ լավ տեղ չի տանի․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զինադադարի հաստատումը և խաղաղությունը անհրաժեշտ է, բայց այն պետք է լինի արժանապատիվ ՝առանց նախապայմանի:
Ներքին համերաշխությունը և միասնականությունը անհրաժեշտ պայման է հաղթանակի համար, նրանք, ովքեր չեն գիտակցում դա, մեզ հեռացնելու են հաղթանակից:
Պետք է համախմբել բոլոր ռեսուրսները` երկիրը փրկելու համար, ներքին պառակտումը, «վհուկների որսը» նշանակում է թիկունքի ջլատում, որը, մեղմ ասած, մեզ լավ տեղ չի տանի…
Հ.Գ. Ծանր օրվա ավարտին հարկ համարեցի այս մասին մեկ անգամ ևս հիշեցնել և զգուշացնել…..
Խաղաղ գիշեր մեր հայրենիքի պահապաններին,մեր հրաշք զինվորներին»:
❗️Զինադադարի հաստատումը և խաղաղությունը անհրաժեշտ է ,բայց այն պետք է լինի արժանապատիվ ՝առանց նախապայմանի.❗️Ներքին…
Gepostet von Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan am Donnerstag, 8. Oktober 2020