«Օրըստօրե մի բան է ակնհայտ դառնում, որ միայն վարչապետը կարող է իրեն թույլ տալ մերկացնել և թշնամուն փորձել առերևույթ ի ցույց դնել հավաքատեղիները․․․»

Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրըստօրե մի բան է ակնհայտ դառնում, որ միայն վարչապետը կարող է իրեն թույլ տալ մերկացնել և թշնամուն փորձել առերևույթ ի ցույց դնել հավաքատեղիները, պաշտպանական շրջաններն ու մնացած ռազմական գաղտնիքները, միայն պրոիշխանական ՀԿ-ների ներկայացուցիչները կարող են դիրքերի գրավման և հանձնման մասին, ինչպես նաև տեղորոշման մասին լուրեր տարածել, միայն իշխանական որոշ ներկայացուցկչներ կարող են ցինիկ վարք դրսևորել, միայն պրոիշխանական ստատուս գրողները կարող են այս դժվարին իրավիճակում ազգին բաժանել «սևի ու սպիտակի», միայն վերոնշյալ թևերը կարող են ապակայունացնել ներքաղաքական ու ներհասարակական իրավիճակը, փոխարենը անդադար հանրությանը հրամցնելով պոպուլիզմ, PR, պաթոս…

Ընկերներ, դրա ժամանակը չի: Պետք է, որ գիտակցած լինեիք»:

https://www.facebook.com/teimina.vardanyan/posts/3430702017020244

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031