«Ապավեն» ընկերությունը 45 միլիոն դրամ է նվիրաբերել «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը (համահիմնադիրներ Արսեն Ղազարյան և Գագիկ Աղաջանյան) «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին հոկտեմբերի 6-ին նվիրաբերել է ևս 25 միլիոն դրամ՝ ի հավելումն օրեր առաջ ընկերության հանգանակած 20 միլիոն դրամի։
Բացի այս, «Ապավենը», որպես պատրաստի ենթակառուցվածք ունեցող ընկերություն, իր մասնագիտական և տեխնիկական կարողություններն ի սպաս է դրել դեպի Հայաստան ու Արցախ ուղևորվող մարդասիրական և տարբեր նշանակության բեռների փոխադրմանը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղազարյանը՝ որպես Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին հանգանակություններ անելու կոչով սեպտեմբերի 28-ին դիմել էր հայ գործարար համայնքին։