Բաժիններ՝

Microsoft-ը ներկայացրել է Office 2021-ը՝ հավերժ լիցենզիայով

Անսպասելի լուրերը հայտնվեցին Microsoft-ի պաշտոնական բլոգում: Ընկերությունը հայտարարեց, որ Microsoft Office-ի հավերժ լիցենզիայով տարբերակը Windows-ի և macOS-ի համար հասանելի կլինի 2021 թվականի երկրորդ կեսին: Փաթեթների անվանումը, արժեքը և ճշգրիտ թողարկման ժամանակը կհայտարարվեն լրացուցիչ:

Ընկերությունը չի պարզաբանել` արդյո՞ք օգտվողները կկարողանան ընտրություն կատարել լիցենզիա գնելու կամ բաժանորդագրության օգտագործման միջև:

Անհասկանալի է նաև, արդյո՞ք նման Office-ը կներառի բոնուսներ, որոնք կան Microsoft 365 բաժանորդագրության մեջ` տարածք ամպային ծառայություններում և Skype-ի լրացուցիչ հատկություններ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս