![](/banners/BeFunky-design.jpg)
Լոս Անջելեսի ղեկավարությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին. քաղաքապետ Էրիկ Գարսետի
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1030389.jpg)
Լոս Անջելեսը հպարտ է, որ հայկական ամենամեծ սփյուռքի տունն է, քաղաքի ղեկավարությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին:
Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին:
«Լոս Անջելեսը հպարտ է՝ հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին՝ իրականացնել կայուն և խիստ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է քաղաքապետը:
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է դուրս գա գործողություններից: