
Թրամփն ազգային անվտանգության շուրջ խորհրդակցություն է անցկացրել հիվանդանոցից

Թրամփն ազգային անվտանգության շուրջ խորհրդակցություն է անցկացրել հիվանդանոցից: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմպեոն:
«Ես այսօր հնարավորություն եմ ունեցել նախագահի հետ բավականին երկար խոսել: Նա այսօր իր ամբողջ թիմի հետ խոսել է ազգային անվտանգության մասին… Մենք բոլորս պատրաստ ենք հնարավոր ամեն ինչի, որոնք կարող են տեղի ունենալ: Մենք լավ խոսակցություն ենք ունեցել, ես չեմ ասի, թե ինչի մասին էր այն: Բայց մենք ապահովել ենք, որպեսզի նախագահը լիովին իրազեկ լինի աշխարհում տեղի ունեցողին: Ես ինչ-ինչ լրացուցիչ ցուցումներ եմ ստացել այդ ուղեւորության վերաբերյալ, ակնկալում եմ դրանք կատարել»,-լրագրողներին ասել է Փոմպեոն Ճապոնիա ուղեւորության ընթացքում:
Փոմպեոյի խոսքով՝ Թրամփը հիանալի տրամադրություն ուներ, խոսում էր շիտակ ու անկեղծորեն»:
Թրամփը հոկտեմբերի 2-ին հոսպիտալացվել էր կորոնավիրուսի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: